ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԳՈՐԾԱԾՄԱՆ ՄԻԱՌԺԱՄԱՆԱԿՅԱ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ


1. Ընթացիկ իրավիճակը

Հայտնի է, որ 2020թ-ի Արցախյան պատերազմի արդյունքում որոշակի թվով (ենթադրվում է որ այդ թիվը փոքր չէ) մարդկանց մոտ (հատկապես պատերազմական գործողություններին անմիջապես մասնակցություն ունեցած կամ ականատես եղած անձանց մոտ) զարգացել է ՀՏՍԽ (հետտրավմատիկ սթրեսային խանգարում), որի անքակտելի բաղադրիչներից են զանազան թրիգեռները, այսինքն տարաբնույթ ազդակները (բարձր ձայներ, պայթյուն, ճայթյուն և այլն) որոնց նկատմամբ առաջանում է գերզգայունություն:
Վերջիններիս առկայության պարագայում ՀՏՍԽ-ով անձի համար ցանկացած, նորմալ կենսապայմաններում չհանդիպող, բարձր և անսպասելի ձայն (այդ թվում՝ հրավառության), կարող է ասոցացվել իրական վտանգ ենթադրող և նախկինում առնչություն ունեցած երևույթի հետ (օրինակ՝ ականի պայթյունի, մարտական դրոնի ձայնի) և առաջացնել բացասական, ոչ ցանկալի հուզական և վարքային հակազդումներ՝ պատճառելով ուղիղ վնաս հոգեկան առողջությանը։
Միաժամանակ, ներկայումս ոլորտը կարգավորվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով, որով սահմանված է առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեսակները, որոնցից է նաև հրավառությունը: Այսպիսով օրենքը տարանջատում է հետևյալ տեսակի հրավառությունները՝
հրավառություն՝ հրագործական նյութի (արտադրանքի) և հրագործական բաղադրիչի ծրագրված կիրառում, որը կարող է վտանգել մարդու կյանքը, առողջությունը և վնասներ պատճառել շրջակա միջավայրին ու գույքին.
բնակչությանը ազատ վաճառվող հրավառություններ՝ կենցաղային նշանակության հրավառություններ, որոնց հետ վարվելը չի պահանջում հատուկ գիտելիքներ ու հմտություն, և ճշտությամբ կատարելով դրանց փաթեթվածքների վրայի օգտագործման կարգը, ապահովվում է մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունը.
տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություններ՝ հրավառություններ, որոնց հետ վարվելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում և (կամ) տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում:

Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն Տեխնիկական անվտանգության ապահովման համակարգի օղակներն են`
ա) լիազոր մարմինը.
բ) Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը.
գ) հավատարմագրված անձինք.
դ) արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք, այդ թվում՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված տեխնիկական անվտանգության ծառայությունները.
ե) տեսչական մարմինը:
ՀՀ Կառավարության կողմից սահմանաված Տեխնիկական անվտանգության ապահովման լիազոր մարնինն է Արտակարգ իրավիճակների նախարարությունը իսկ տեսչական մարմինն է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:


2. ԱՌԱՋԱՐԿ/ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև կարևորելով պատերազմական գործողություններին մասնկացած անձանց հոգեկան առողջությունը և նրանց իրավունքների պաշտպանությունը` անհրաժեշտություն է առաջացել որոշակի ժամանակաով բացառել հրավառությունների գործածումը առհասարակ:
Առաջարկում ենք.
Լիազոր մարմնին՝ արգելել առհասարակ բոլոր տեսակի հրավառությունների վաճառքը, տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների վաճառքի և գործածման թույլտվությունները կասեցնել 2 տարի ժամկետով, իսկ նոր թույլտվություններ դեռևս չտրամադրել:
Տեսչական մարմնին՝ իրականացնել խիստ հսկողություն սահմանաված արգելքների պահպանմանն ուղղված:

Question Title

* 1. Անուն ազգանուն

Question Title

* 2. Մասնագիտություն

Question Title

* 3. Աշխատանքի վայր և հաստիք

Question Title

* 4. Հեռախոսահամար

Question Title

* 5. Էլ.փոստ

Question Title

* 6. Ծանոթացա առաջարկի տեքստին, համամիտ եմ վերջինիս հետ և միանում եմ նախաձեռնությանը

T