Փորձնական քննություններ 2026 |
Հարգելի՛ դիմորդ ,
Խնդրում ենք ուշադիր ստուգել Ձեր տվյալները, քանի որ քննությունների օրերի և ժամերի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվելու է ձեր էլեկտրոնային հասցեներին։
Յուրաքանչյուր առարկայի քննության մասնակցության գումարը կազմում է 5000 (հինգ հազար) դրամ։
Այն անձինք , ովքեր ընտրելու են երկու առարկա, պետք է միանվագ վճարում կատարեն և մի անդորրագիր կցեն հավելվածում ։
Վճարումը պետք է կատարել հետևյալ տվյալներով՝ վճարման անդորրագիրն անհրաժեշտ է կցել սույն գրանցման հայտում (Հարց 21) ։
Վճարման նպատակ դաշտում նշել՝ Փորձնական քննություններ , Դիմորդի Ազգանուն Անուն Հայրանուն
Բանկ - "ԱԿԲԱ ԲԱՆԿ " ԲԲԸ, Հ/Հ 220303350015000
Բանկ - "ԱԿԲԱ ԲԱՆԿ " ԲԲԸ, Հ/Հ 220303350015000
Ստացող - «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ
Հասցե - ք. Երևան, Դավիթ Անհաղթի 10
Գրանցման վերջնաժամկետն է՝ 2025թ․ ապրիլի 05-ը, ժամը՝ 23։50։
Սահմանված ժամկետից հետո դիմումները չեն ընդունվում ։
Քննությանն անհրաժեշտ է ներկայանալ 30 րոպե շուտ՝ անձնագրով կամ նույնականացման քարտով: Ուշացումների և/կամ առանց անձնագրի կամ նույնականացման քարտի ներկայացած դիմորդին չի թույլատրվի մասնակցել քննությանը:
Էլեկտրոնային սարքերով մուտքը քննասենյակ արգելվում է ։ Ուստի, խնդրում ենք քննությանը ներկայանալ առանց լրացուցիչ իրերի։
Մաթեմատիկայի քննությանը համալսարանի կողմից տրամադրվում են պարզ հաշվիչներ և բանաձևեր։ Քննության ժամանակ դիմորդը չի կարող օգտվել իր անձնական հաշվիչից։
Քննական օրերը հասանելի կլինեն կայքում ՝ ապրիլի 13-ից 17-ը ընկած ժամանակահատվածում ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Փորձնական քննությունների գնահատականները կողմնորոշիչ են և միտված են դիմորդների գիտելիքները ստուգելուն ։